ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայոց նորօրյա ցեղասպանության գործում ՄԱԿ- ն իր հանցավոր անգործությամբ ու հրեշավոր կեղծավորությամբ դարձավ Ալիևի և Ադրբեջանի հանցակիցը

Հայոց նորօրյա ցեղասպանության գործում ՄԱԿ- ն իր հանցավոր անգործությամբ ու հրեշավոր կեղծավորությամբ դարձավ Ալիևի և Ադրբեջանի հանցակիցը
02.10.2023 | 13:39

ՄԱԿ-ն, իբր մտահոգված Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքներով ու ճակատագրով, երեկ առավոտյան այնտեղ ձևականորեն ուղարկել է առաքելություն (https://iz.ru/.../missiia-oon-pribyla-v-nagornyi-karabakh):

ՈՒղարկել է որ ի՞նչ…

Քանի՞ լումա արժե ՄԱԿ- ի առաքելության ուղարկումն Արցախ, երբ այնտեղից Հայաստան բնակչության տեղափոխման գործընթացը մոտենում է ավարտին (https://iz.ru/.../v-armenii-soobshchili-o-zavershenii...):

Ըստ երեկվա պաշտոնական տվյալների, Ղարաբաղից Հայաստան ժամանել է արդեն 100 514 հայ: Շուրջ 120 000 բնակչություն ունեցած Արցախում շատ շուտով որևէ հայ չի մնա: Դիտեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի և Արցախի ողբերգական վիճակը պատկերող այս կադրերը (https://www.facebook.com/n.zohrabyan/videos/537608195213674 , https://www.youtube.com/watch?v=7Av5kTFXa2g , https://www.youtube.com/watch?v=tdWbOs6Lhng ), և ամեն ինչ պարզ կդառնա:

ՄԱԿ- ը ձևականորեն առաքելություն է ուղարկել Արցախ, որ հավա՞տ հաստատի, թե մտածում է արցախցիների կարիքների մասին, կամ որ նկարահանե՞ն, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում,

ԱՄՆ-ում և այլուր գտնվող հայի թշնամիներն իրենց աչքով տեսնեն և ուրախանան, հրճվե՞ն մեր ողբերգությամբ:

Տո թքե՛լ եմ ՄԱԿ- ի էլ, ի՛ր առաքելության վրա էլ:

Հայը հայ չի՛ լինի, եթե վրեժխնդիր չլինի իր բոլոր թշնամիներից:

Միայն ու միայն՝ սրբազա՛ն վրեժ…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ